Քաղաքական

07.12.2021 13:48


Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին

Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին

Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել: Ստորև ներկայացնում ենք նշված հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարդենիս համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի՝ մի կողմից և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին:

«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինք

Ահարոն Խաչատրյան

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք

Արամ Հարությունյան

07.12.2021 թ.

No description available.

Այս խորագրի վերջին նյութերը