Թալինում երեք ուժեր միավորվում են և 46,7 տոկոս ստացած ՔՊ-ն չի կարողանա ստանձնել համայնքի կառավարումը
Թալին խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցած 3 ուժերը՝ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» կուսակցությունները, հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարում են հետևյալը՝
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ»:
Նշենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցել է 4 ուժ՝ ՔՊ-ն, «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը»: ՔՊ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 46,7 տոկոս ձայն, նրան չի բավարարում մի քանի տոկոս՝ միանձնյա համայնքի ղեկավարումը իրականացնելու համար: Մյուս երեք ուժերը ստացել են անհամեմատ քիչ քվե, սակայն միավորվելով կարող են վերցնել համայնքի կառավարումը:

Աղբյուրը՝ news.am