Աշխարհ

07.12.2021 19:50


WhatsApp-ում հաղորդագրությունների վերահսկման նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp-ում հաղորդագրությունների վերահսկման նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp մեսինջերի օգտատերերն այսուհետ կկարողանան միացնել անհետացող հաղորդագրություններ գործառույթը բոլոր տեսակի «չատերի» համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գործառույթի գործարկման մասին հաղորդվում է մեսինջերի պաշտոնական բլոգում:

Եթե նախկինում օգտատերերը կարող էին կարգավորումներում չատի ավտոմատ հեռացում ընտրել 7 օրից, ապա այժմ հավելյալ ընտրություն է ի հայտ գալիս՝ 24 օրից կամ 90 օրից:

WhatsApp-ում այժմ հնարավոր է հաղորդագրությունների ջնջման գործառույթը միացնել բոլոր տեսակի նոր չատերի համար: Հենց օգտատերն ակտիվացնի այդ տարբերակը, հավելվածը զրուցակցին կտեղեկացնի, որ չատը ջնջվելու է որոշ ժամանակ անց:

Գործառույթն արդեն հասանելի է Android և iOS համակարգերի համար: Այն գործարկելու համար հարկավոր է անցնել գաղտնիության կարգավորումներ բաժին և ընտրել է «Հաղորդագրությունների թայմեր» կետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը