Լրահոս

07.12.2021 10:15


Վայոց Ձորի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Վայոց Ձորի մարզում 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորները մայր ու որդի են:

Այս խորագրի վերջին նյութերը