Լրահոս

12.07.2011 16:15


Ադրբեջանցին բենզինով վառել է 18-ամյա աղջկան

Հուլիսի 10-ին  Մոսկվայում անհայտ անձը շենքի մուտքի մոտ 18-ամյա ղրղզուհու գլխին բենզին է լցրել, ապա վառել։ Տուժածը ծանր վնասվածքներով  տեղափոխվել է Սկլիֆոսոֆսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ։

Հանցագործին հաջողվել է փախչել դեպքի վայրից, սակայն շենքի բակում հայտնաբերվել է կասկածյալի մեքենան, նրա փաստաթղթերը և բենզինի տարան։ Ինչպես հետագայում պարզվել է, կասկածյալը բնակվում էր նույն շենքում, որի մուտքի մոտ տեղի է ունեցել այդ դաժան դեպքը։

Հետագայում ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, հանցագործն էլ ազգությամբ ադրբեջանցի է, Ադրբեջանի քաղաքացի։

Աղջկա վիճակը գնահատվում է որպես ճգնաժամային։

Այս խորագրի վերջին նյութերը