Աշխարհ

06.12.2021 17:15


Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում

Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել է 265 854 752: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 255 648-ի:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 49 085 361 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 788 363-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 641 561-ի, իսկ ախտահարման հետևնքներից մահացածների թիվը կազմել է 473 537:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 143 091 հիվանդացած, նրանցից մահացել է 615 636 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել է 676,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2423, Հնդկաստանում՝ 338, Բրազիլիայում՝ 2867 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը