Աշխարհ

06.12.2021 17:52


Ջորջ Քլունին մերժել է Turkish Airlines-ի գովազդային առաջարկը

Ջորջ Քլունին մերժել է Turkish Airlines-ի գովազդային առաջարկը

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին վերջերս The Guardian-ին տված հարցազրույցում ասել է. «Ես մերժեցի օրական 35 միլիոն դոլարի գովազդային առաջարկը մի երկրի ավիաընկերությունից, որը, չնայած դաշնակցային է, երբեմն կասկածելի քայլերի էր դիմում: Ես ու կինս որոշեցինք, որ դա չարժե անել»։

Քլունին չի նշել ավիաընկերության անունը, ինչպես նաև՝ խնդրո առարկա երկիրը, սակայն բազմաթիվ լրատվամիջոցներ ենթադրում են, որ դա թուրքական «Թուրքական ավիաուղիներն» է՝ Turkish Airlines-ը:

ԱՄՆ դաշնակից պետություններից միայն Թուրքիան է, որի գործողություններն անընդհատ անհանգստություն են պատճառում ԱՄՆ-ին՝ գլխավորապես ռուսական Ս-400-ների գնումը։

Հիշեցնենք, որ Քլունին և իր կինը Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից են։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը