Աշխարհ

06.12.2021 21:50


Թուրքական լիրան արժեզրկվում է ու մոտենում հերթական հակառեկորդին

Թուրքական լիրան արժեզրկվում է ու մոտենում հերթական հակառեկորդին
Այսօր թուրքական լիրայի փոխարժեքը չափավոր անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ մոտենալով պատմական նվազագույնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Առավոտյան աճուրդի ընթացքում թուրքական արժույթի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով` 10.15-ի դրությամբ կազմելով 13,83 լիրա։
Թուրքական արժույթը, որը տարեսկզբին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է գրեթե 50 տոկոսով՝ հասնելով 13,9-ի, իսկ նոյեմբերի 23-ին նվազել էր 16 տոկոսով: Մեկ օրվա ընթացքում լիրայի նման կտրուկ անկումը առավելագույնն էր դարձել վերջին 20 տարվա ընթացքում
Անկումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել էր հաշվարկային դրույքը 16 տոկոսից իջեցնել մինչև 15 տոկոս, ինչից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստաուղերձում հանդես էր եկել հաշվարկային դրույքը կրճատելու օգտին՝ պնդելով, որ դա կհանգեցնի գնաճի նվազման:
Ավելի վաղ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ոչ կոմպետենտության մեղադրանք էին հղել Էրդողանին և լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրքիայի նախագահը մերժել էր այդ կոչը՝ հայտարարելով, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան, ինչպես և ծրագրված է, 2023 թ․-ի հունիսին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը