Ռուսաստանում աշխատանքային միգրանտներին կարող են պարտավորեցնել կրկին մատնահետքեր հանձնեն
Ռուսաստանում ավելի քան 90 օրով Ռուսաստան ժամանած աշխատանքային միգրանտներին և օտարերկրյա քաղաքացիներին ցանկանում են կրկնակի մատնահետքերի հանձնման և լուսանկարահանման ուղարկել՝ դաջվածքներ անելուց կամ սպիները հեռացնելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ հրամանի նախագիծը:
Բացի այդ, միգրանտներին կարող է կրկին պարտավորեցնել մատնահետք հանձնել վերջույթի, ձեռքի կամ մատի կորստի դեպքում:
«Օտարերկրյա քաղաքացիները ենթակա են մատնահետքերի գրանցման և մեկ անգամ լուսանկարվելու` բացառությամբ այն անձանց, որոնց դեպքում պարզվել է, որ արտաքին տեսքի զգալի (մշտական) փոփոխություն է գրանցվել (սպիների, մաշկի արատների, դաջվածքների, օպերատիվ միջամտության արդյունքում արտաքին տեսքի փոփոխություն) կամ լուսանկարվելու պահից անցել է տասը տարի»,-նշված է փաստաթղթում։
Ազգանվան, անվան, հայրանվան, ծննդյան տարեթվի և վայրի, սեռի կամ քաղաքացիության փոփոխության, ինչպես նաև փաստաթղթում առկա տեղեկատվության` անձը հաստատելու ընթացքում ձեռք բերված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում նրանց կրկին կարող են պարտավորել լուսնկարվել և մատնահետք հանձնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխատանքային միգրանտների և օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են ժամանում ավելի քան 90 օր ժամկետով, սահմանափակումներ են մտցվում պարտադիր լուսանկարման հասով։ Այդպես, միգրանտներին թույլ չեն տա ընթացակարգին մասնակցել գունավոր ոսպնյակներով, մգեցված ակնոցներով, համազգեստով և վերնազգեստով, շարֆերով կամ կզակի մի մասը ծածկող այլ իրերով։

Աղբյուրը՝ news.am