Քաղաքական

06.12.2021 12:02


Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 5776 ձայն: Իշխող ուժին հաջորդում է «Էջմիածին» դաշինքը, որը ստացել է 3872 ձայն:

ՔՊ-ն հաղթանակ է տարել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ հավաքելով 14732 ձայն: ՀՅԴ-ն Աշտարակում ստացել է 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 ձայն:

Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՔՊ-ն ստացել է 5037 ձայն, «Զարթոնք»-ը՝2882, «Հայք»-ը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

ՔՊ-ն հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ ստանալով 19794 ձայն: «Օրենք և արդարություն» կուսակցությունը երկրորդն է՝ 9072 ձայնով:

Արարատի մարզի Արարատ համայնքում ևս ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 4988 ընտրող: Ձայների քանակով երկրորդը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ հավաքած 4153 ձայնով:

Արարատի մարզի Մասիս համայնքում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ հավաքելով 14943 ձայն: ՔՊ-ն ստացել է 13461 ձայն:

Լոռու մարզի Վանաձոր համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12810 ընտրող: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 8295 ընտրող: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը հավաքել է 4809 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 10403 ձայն: ՔՊ-ն Աբովյանում ստացել է 8261 ձայն:

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ հավաքելով 7421 ձայն: Իշխող ՔՊ-ն Ապարանում ստացել է 3705 ձայն:

Արարատի մարզի Վեդի համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել է 8666 ընտրող: ՔՊ-ն երկրորդն է՝ 7960 ձայնով: «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 3299 ձայն:

Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում նույնպես ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել: Իշխող ուժի օգտին քվեարկել է 2544 ընտրող, երկրորդը «Մեր համայնքը» դաշինքն է՝ 236 ձայնով, երրորդը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 118 ձայնով:

Այս խորագրի վերջին նյութերը