ԱՄՆ-ն առաջիկայում կարող է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. CNN
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ինչպես սպասվում է, շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Դեկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Օլիմպիական խաղերում ամերիկացի պաշտոնատար անձանց լիակատար բացակայությանը:
Այդ որոշումը կարող է թույլ տալ հստակ նախազգուշացում հղել Չինաստանին և, ըստ որում, ամերիկացի մարզիկներին չզրկել մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Ինչպես սպասվում է, բոյկոտի մասին հայտարարումը տեղի կունենա այս շաբաթ: Ավելի վաղ այս թեմայի շուրջը լրագրողների բազմաթիվ հարցերին Բայդենը խուսափել է պատասխանից:
Սպիտակ տանը և Պետդեպարտամենտում այս տեղեկատվությունը մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին առայժմ չեն պատասխանել: Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին միջազգային հանրակցությանը կոչ է արել դիվանագիտական բոյկոտ հայտարարելու Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Նրա կարծիքով՝ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք Է ձեռնպահ մնան մրցումներին մասնակցելուց: Առիթ են ծառայել ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային ռեպրեսիաները Սինցզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում: Պեկինն այդ պնդումները կտրականապես ժխտում է: Ըստ որում ԱՄՆ-ի Ազգային Օլիմպիական կոմիտեն հանդես է եկել բոյկոտի դեմ: XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2022 թվականի փետրվարի 4-ից մինչև 20-ը Պեկինում:

Աղբյուրը՝ tert.am