Քաղաքական

06.12.2021 11:48


Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները․ Անդրանիկ Թևանյանի զեկույցը միջազգային կոնֆերանսում (տեսանյութ)

Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները․ Անդրանիկ Թևանյանի զեկույցը միջազգային կոնֆերանսում (տեսանյութ)

Ժողովրդավարակա՞ն են արդյոք այն տրանզիտային երկրները (օրինակ՝ Հայաստանը), որտեղ իշխանության են եկել պոպուլիստներն ամբոխի միջոցով։ Պատասխան՝ ո՛չ, դրանք ժողովրդավարական չեն։

Իրական ժողովրդավարական արժեքները խեղաթյուրվել են։ Ամբոխավարությունը ժողովրդավարության տեղ անցկացնելը գռեհկություն է։

Երբ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին համարում է ժողովրդավար, երբ ԱՄՆ–ը նրան հրավիրում է մասնակցելու ժողովրդավարական երկրների գագաթնաժողովին, հասկանում ես, որ արևմտյան «պոլիտբյուրոն» արժեքները ստորադասում է աշխարհաքաղաքական շահերին՝ առաջնորդվելով «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» տխրահռչակ կարգախոսով։

Ժողովրդավարությունն աշխարհում ճգնաժամի մեջ է։ Ձևախեղվել են արժեքները։ Առաջացել է նոր «երկաթյա վարագույր» այսպես կոչված ժողովրդավարական ու ոչ ժողովրդավարական երկրների միջև։ Այդ վարագույրն այս անգամ կախվել է Արևմուտքի կողմից։

Եթե ԽՍՀՄ գոյության տարիներին «երկաթյա վարագույրը» կոմունիստական ու ոչ կոմունիստական պետությունների բաժանումն էր, ապա հիմա ազդեցության գոտիների որոշման այլ չափորոշիչներ կան։ Եթե հակառուսական գծի մեջ ես (կամ գոնե հակաչինական, հակաիրանական), ապա արևմտյան «պոլիտբյուրոն» քեզ կտա ժողովրդավարական երկրի «լիցենզիա»։ Ահա այդպես են ժողովրդավարական գնահատվել մարդատյաց Սահակաշվիլու, Ուկրաինան կոռուպցիայի մեջ թաղած ու հետընթաց ապահոված Պորոշենկոյի, Հայաստանի ու Արցախի գլխին մեծագույն ողբերգություն բերած Փաշինյանի գլխավորած ռեժիմները։ Դրանք իրականում օխլոկրատիայի տարատեսակներ են (ամբոխի իշխանություն), որոնք ավելի վատ կառավարման ռեժիմ են, քան ավտորիտարիզմը։ Քանզի օխլոկրատիան շատ կարճ ժամանակահատվածում հակված է վերածվելու տիրանիայի՝ անձնիշխանության։

Փարիզի «1717» ինստիտուտն իր ռուսաստանյան գործընկերների հետ «Համաշխարհային ժողովրդավարության հիմնահարցերը և հեռանկարները․ ինքնիշխանության ու վասալության արանքում» թեմայով միջազգային կոնֆերանս էր կազմակերպել։ Կոնֆերանսին իրենց զեկույցները ներկայացրեցին քաղաքական գործիչներ և փորձագետներ աշխարհի բազմաթիվ երկրներից։

Ուշագրավ էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչ Վալդեմար Հերտի ներկայացրած տեղեկությունն այն մասին, որ իրենց մոտ մշակույթի, էկոնոմիկայի նախարարներ են դարձել մարդիկ, ովքեր մինչև պաշտոնի անցնելը հրապարակավ հանդես են եկել Գերմանիայի ու գերմանացիների դեմ՝ հայտարարելով, որ Գերմանիան հանուն գլոբալ շահերի պետք է վերանա։ Ինչպես ասում են՝ մի տնից չենք, մի հալի ենք։

Ինքս որպես զեկուցող հեռավար տարբերակով մասնակցել եմ այդ կոնֆերանսին։ Խոսել եմ «Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները» թեմայով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը