Բրիտանիայում հայտնաբերվել է կոկաին նախարարական զուգարաններում
Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակը խոստացել է ձեռնարկել հետաքննություն կոկաին և ուրիշ արգելված նյութեր խորհրդարանում օգտագործելու «աճող ապացույցների» կապակցությամբ, հաղորդում է Times-ը:
Լինդսի Հոյլը պարզաբանել է, որ, նրա տեղեկություններով, կոկաինի հետքերը հայտնաբերվել են մի շարք վայրերում, որտեղ կարող էին հայտնվել միայն խորհրդարանական անցագրեր ունեցող մարդիկ: Մասնավորապես, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել զուգարաններում վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՆԳ նախարար Փրիթի Փաթելի աշխատասենյակների մոտ:
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Չարլզ Ուոքերը, որը գլխավորում է վարչական հանձնաժողովը, հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ այդ հարցը կքննարկվի Համայնքների պալատում: Ուոքերն առաջարկել է ավելացնել որոնողական շների թիվը խորհրդարանում, որպեսզի կենդանիները կարողանան գտնվել խորհրդարանի ամբողջ տարածքում թմրանյութերի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում:
«Համայնքների պալատն ունի պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար ծառայողական շներ պահելու երկար պատմություն»,-հիշեցրել է Ուոքերը:

Աղբյուրը՝ news.am