Աշխարհ

06.12.2021 21:20


Բելգիայի կենդանաբանական այգում գետաձիները վարակվել են կորոնավիրուսով

Բելգիայի կենդանաբանական այգում գետաձիները վարակվել են կորոնավիրուսով

Բելգիայի կենդանաբանական այգին հայտնել է, որ երկու գետաձի տեղափոխվել է կարանտին կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո, տեղեկացնում է BBC-ը:

Հայտնի չէ՝ ինչպես են գետաձիները վարակվել վիրուսով, հայտարարել են Անթվերփենի կենդանաբանական այգում՝ հավելելով, որ կենդանիների ինքնազգացողությունը լավ է, նրանց մոտ միայն հարբուխ է: Կենդանաբանական այգում սահմանափակումները խստացվել են կենդանիների հիվանդության ընթացքում: Աշխատակիցնրեը պետք է կրեն դիմակներ ու պաշտպանիչ ակնոցներ, ինչպես նաև ախտահանեն իրենց կոշիկները գետաձիների հետ աշխատանքից առաջ:

«Որքան ինձ հայտնի է, դա այդ տեսակի շրջանում առաջին գրանցված վարակումն է: Ամբողջ աշխարհում այդ վիրուսը հիմնականում գրանցվել է մարդանման կապիկների ու կատվազգիների մոտ»,-ասել է անասնաբույժ Ֆրենսիս Վերքամենը:

Ավելի վաղ այս շաբաթ Կանադայում նույնպես հաստատվել էր, որ կորոնավիրուսի երեք դեպք է հայտնաբերվել վայրի եղջերուների շրջանում, որը համարվում է առաջին այդպիսի դեպքը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը