Իրանի և Հայաստանի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքների համար Իրանի կողմից հայկական կողմին $ 400 մլն. վարկ տրամադրելու համար։ Ինչպես «7օր»-ին տեղեկացրեց Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը, «երկու երկրների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հայկական կողմին $ 400 մլն. վարկի տրամադրման վերաբերյալ, սակայն պայմանավորվածությունը վերջնական չէ, քանի որ պետք է կազմվի ծրագրի նախագիծը, ինչը դեռ պատրաստ չէ, նախագծի կազմման գումարը դեռ չկա»։
Նրա խոսքերով, բոլոր հարցերը կհստակեցվեն նախագծի պատրաստ լինելուց հետո։
Իրանը Հայաստանին $ 400 մլն. վարկ կտրամադրի