Քաղաքական

05.12.2021 16:56


ՔՊ-ն Աբովյանում ընտրության օրը քարոզարշավով է զբաղված․ քաղաքացիներին ուղղորդում են քվեարկել իրենց թեկնածուի օգտին

ՔՊ-ն Աբովյանում ընտրության օրը քարոզարշավով է զբաղված․ քաղաքացիներին ուղղորդում են քվեարկել իրենց թեկնածուի օգտին

Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Աբովյան խոշորացված համայնքում դրանք լարված մթնոլորտում են անցնում։

Վաղ առավոտից ահազանգեր են ստացվում Աբովյանից, որ ՔՊ թեկնածուի քարոզարշավին ակտիվ ներգրավված ՇՄ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մարդիկ լցվել են քաղաք և փորձում են տարատեսակ ճնշումներով քաղաքացիներին ստիպել, որպեսզի ձայն տան ՔՊ-ին։

Քվեարկության օրը ՔՊ թեկնածուի օգտին քարոզչությամբ և ուղղորդմամբ ակտիվ զբաղվում է, մասնավորապես, ավագանու ցուցակում ներգրավված Անահիտ Մկրտչյանը, ում Ռոմանոս Պետրոսյանը վերջերս պոլիկլինիկայում աշխատանքի է տեղավորել։

Մկրտչյանը Viber-ով հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին՝ ուղղորդելով քվեարկել 4-րդ համարի ՔՊ թեկնածուի օգտին։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը