Լավրովն ու Բլինկենն Ուկրաինայի պատճառով վիճել են Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից առաջ կազմակերպված գալա ընթրիքի ժամանակ
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև լարված վեճ է տեղի ունեցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ կազմակերպված գալա ընթրիքի ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել։ Միջոցառման ժամանակ Լավրովը ելույթ է ունեցել և ասել, որ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները պետական հեղաշրջում էին։ Բացի այդ, նա ասել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը միտումնավոր ճնշում են այլախոհությունը և փորձում են վախեցնել Ռուսաստանին։
Ի պատասխան՝ պետքարտուղարն ասել է, որ 2014 թվականին Կիևում խաղաղ ցուցարարների գնդակոծմանը մասնակցել են Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին հավատարիմ ուժերը, ինչպես նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։

Աղբյուրը՝ tert.am