Լրահոս

05.12.2021 11:32


15 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

15 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 45-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 327 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 396:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել:

Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 15 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9138-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 667 է, ընդհանուր առողջացածներինը՝ 321 106, փաստացի բուժվողներինը՝ 10479: Մեկ օրում արվել է 4750 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 401 971 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը