Ահազանգեր կան, որ Արարատում ՔՊ-ի թեկնածուն փող է բաժանել. իրավաբան Գայանե Հովհանյան (տեսանյութ)
Նախընտրական իրավիճակը Արարատում հանգիստ էր, թեեւ որոշակի լարվածություն կար, քանի որ ՔՊ-ն քարոզարշավի ժամանակ որոշակի լծակներ էր օգտագործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի բնակիչ, իրավաբան Գայանե Հովհանյանը:
«Այլ տեղերից մեքենաներով մարդիկ բերեցին, ցույց տալու համար, որ դահլիճը լցրել են, բայց Արարատի բնակիչները բոլորն իրար ճանաչում են եւ հասկանալի էր, որ բերել են դրսից մարդիկ: Նաեւ մեքենաների մակնիշներից էր դա երեւում:
Կային նաեւ լուրեր, որ իրենք օգտագործում են իրենց կապերը, ասացին, որ ճնշումներ են գործադրում դպրոցների վրա: Զուգահեռաբար անապահով խավի անձանց ցուցակներ են վերցրել եւ ուզեցել են վախեցնել, թե կկտրենք ձեր օգնությունը: Ես խնդրեցի ձայնագրել, կամ տեսաձայնագրել, բայց մարդիկ մտահոգվում են, որ չզրկվեն դրանից»,-ասաց նա:
Գայանե Հովհանյանը հայտարարեց, որ ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Ասլան Ավետիսյանը, ով ներկայումս համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, իր պապային սպանողն է՝ կախելու միջոցով, իսկ դեպքից առաջ ծեծել է. «Ահազանգեր կային, որ երեկվա դրությամբ փող են բաժանում: Ես խնդրեցի, որ փաստով ապացուցեն, որ հաստատենք: Մարդիկ վախենում են, որովհետեւ մտածում են՝ ընտրությունները կավարտվեն, կմնան միայնակ:
Ասում էին, որ դրսից մարդիկ են բերում, մարզպետն է գալիս գյուղերով շրջում, լծակներ են ուզում օգտագործել, բայց ես չեմ կարծում, որ իշխող ուժը կարող է Արարատի մարզում հաջողություն գրանցել, որովհետեւ անհաջող ընտրություն էր կատարված»,-ընդգծեց նա:
Նշենք, որ Արարատ խոշորացված համայնքում մրցակցում են 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք» եւ «Կայունություն» կուսակցությունները: