Լրահոս

04.12.2021 20:18


Երևանում 23-ամյա պարեկը Skoda-ով վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Երևանում 23-ամյա պարեկը Skoda-ով վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել:

Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո Ե. Գալստյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ: Նա ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրից էլ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը