Քաղաքական

04.12.2021 19:47


Ադրբեջանը ականապատ տարածքների քարտեզների դիմաց 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ

Ադրբեջանը ականապատ տարածքների քարտեզների դիմաց 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին. Ադրբեջանի ՊԱԾ

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ):

Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։

Sputnik Արմենիային առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ–ից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը