Քաղաքական

04.12.2021 16:29


Ադրբեջանը Թուրքիայից ամենաշատ զենք գնած երկրներից երկրորդն է

Ադրբեջանը Թուրքիայից ամենաշատ զենք գնած երկրներից երկրորդն է

2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Ադրբեջանը ամենաշատ թուրքական զենք գնած երկրորդ երկիրն է, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրք արտահանողների ասամբլեայի» տվյալներով՝ հունվար-նոյեմբերին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 39,7%-ով՝ մինչև 2 մլրդ 739,974 մլն դոլար։

2021 թվականի հունվար-նոյեմբերին հիմնական գնորդը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 32,615 մլն դոլարով (50,2 տոկոս աճ)»,-նշում է գործակալությունը։

Ադրբեջանը երկրորդ տեղում է. հունվար-նոյեմբերին Ադրբեջանը Թուրքիայից 192,126 մլն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 24,8%-ով պակաս է` նախորդ տարվա համեմատ։

Հաջորդում են Քաթարը՝ 180,544 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 161,373 մլն դոլար, և Գերմանիան՝ 142,816 մլն դոլար։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը