Թուրքիայի փոխնախագահը խոստովանել է՝ 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզությունն ակտիվ դերակատարություն է ունեցել
Nordic Monitor պարբերականի համաձայն՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MIT) ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով «ձևավորել ուժերի հավասարակշռություն»։
Նոյեմբերի 26-ին խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում Օքթայը ներկայացրել է նախագահին առընթեր պետական մարմինների տարեկան գործունեությունը և նշել, որ «Ազգային հետախուզական կազմակերպությունը» «մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային արտերկրում իր գործունեությամբ»։
«Շատ տարածաշրջաններում, օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում հավասարակշռություն է կազմում հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան»,-ասել է նա։
Օքթայի խոսքով` Թուրքիան ոչ միայն «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ է հաջող գործողություններ իրականացրել, այլ նաև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև վերջ «Լիբիայում լեգիտիմության համար պայքար»։
Լրատվամիջոցն ընդգծել է՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից Ադրբեջանին, սակայն երբեք պաշտոնական հայտարարություններ չէին եղել պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին։ Ընդհակառակը` համառորեն հերքվում էր դրա մասնակցությունը, իսկ հիմնական պատճառն այն մեղադրանքն էր, որ Թուրքիայի «Ազգային հետախուզական կազմակերպությունը» Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Աղբյուրը՝ aysor.am