Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի կողմից «Ինտերպոլ»-ով որոնվող հինգ անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ձերբակալվածները Թուրքիայի կողմից մեղադրվում են սեռական բռնության, ազատությունից անօրինական զրկելու, կողոպուտի և մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ:
Նախարարությունից տեղեկացրել են, որ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում մեղադրյալների արտահանձնման նպատակով: