Քաղաքական

04.12.2021 15:35


Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԱԳՆ-ին, որպես պատճառ նշվել է «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»:

«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ է կայացել, որին մասնակցել է ադրբեջանցի նախարարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև … Միևնույն ժամանակ նախատեսվող հանդիպումից ժամեր առաջ հայտնի է դարձել Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Ադրբեջանի տարածք այցի մասին: Այդ գործողություններին ի պատասխան ադրբեջանական կողմը նախարարենրի հանդիպումը նպատակահարմար չի համարել»,-ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը