Լրահոս

04.12.2021 13:22


Գեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքոնիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ասյա Մ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Արսեն Գ-ի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած գծերի վերանորոգման գնացքին (Դրեզդեն)։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ասյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը