Աշխարհ

04.12.2021 18:06


Ֆրանսիայի դպրոցներում բուլինգը կդառնա քրեորեն պատժելի հանցագործություն

Ֆրանսիայի դպրոցներում բուլինգը կդառնա քրեորեն պատժելի հանցագործություն

Ֆրանսիայում բուլինգն ու ծաղրը պաշտոնապես կդառնան քրեորեն պատժելի հանցագործություններ, կհաղորդում է Le Figaro-ն:

Պարբերականի տվյալներով՝ պատասխանատվության կենթարկեն ինչպես աշակերտներին, այնպես էլ մանկավարժներին: Դպրոցական բուլինգի մեղավորներին կտուգանեն մինչև 45 հազար եվրոյի չափով: Նրանց նաև կսպառնա մինչև երեք տարվա ազատազրկում: Ընդ որում, եթե ապացուցվի, որ բուլինգի պատժառով տուժողը բացակայում էր դասերից, կալանքի ժամկետը կարող է հասնել մինչև ութ տարվա:

Le Figaro-ն գրում է, որ ուսումնական հաստատությունում ծաղրի հետևանքով ինքնասպանության կամ դրա փորձի դեպքում տուգանքի չափը կհասնի մինչև 150 հազար եվրոյի, իսկ կալանավորման ժամկետը՝ մինչև 10 տարի: Համապատասխան օրենքը հաստատվել է Ֆրանսիայի խորհրդարանի ներքին պալատի կողմից, իսկ դրա շուրջ քվեարկությունը Սենատում կկայանա փետրվարին:

Մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի կրթության նախարարությունն արգելել է դպրոցներին օգտագործել գենդերային չեզոք բառեր գրավոր խոսքում: Համարվել է, որ դրանք վնասակար են ֆրանսերենի համար և ամրապնդում են անգլերենի՝ որպես աշխարհում գերիշխող լեզվի կարգավիճակը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը