Աշխարհ

04.12.2021 22:20


Իտալացին պատվաստանյութի ներարկումից խուսափելու համար պատվաստման է գնացել կեղծ թևով

Իտալացին պատվաստանյութի ներարկումից խուսափելու համար պատվաստման է գնացել կեղծ թևով

Իտալիայի բնակիչը մեղադրվում է խարդախության համար, քանի որ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու է գնացել կեղծ թևով:

Ինչպես գրում է The Guardian-ը, իտալացին վճռական է եղել այն հարցում, որ առանց պատվաստանյութի ներարկում ստանալու, միաժամանակ ձեռք բերի պատվաստման վկայական: Այդ նպատակով նա թևի սիլիկոնե պրոթեզ է գնել:

Բյուրոկրատական ձևակերպումները կատարելուց, այդ թվում՝ բժշկի առջև համաձայնության ձևը ստորագրելուց հետո, 50-ամյա տղամարդը նստել է և վեր բարձրացրել վերնաշապիկի թևը, մինչ բուժաշխատողը պատրաստվում էր ներարկման:

Սկզբում բուժաշխատողը ոչ մի տարօրինակ բան չի նկատել, քանի որ սիլիկոնը նման է մաշկին։ Բայց ավելի ուշադիր նայելուց և թևին դիպչելուց հետո, բժիշկը խնդրել է տղամարդուն հանել վերնաշապիկը: Տղամարդու ծրագիրը խափանվել է, և նա փորձել է համոզել բուժաշխատողին աչք փակել այդ պատմության վրա: Սակայն նա հրաժարվել է:

Ուշագրավ միջադեպը տեղի է ունեցել Բիելա քաղաքում: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ չպատվաստված անձինք չեն կարողանա մասնակցել սոցիալական, մշակութային և մարզական միջոցառումների:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը