Տնտեսական

04.12.2021 10:33


Հայաստանում արգելված չէ քաղցկեղ առաջացնող տիտանի դիօքսիդի սննդային հավելման օգտագործումը․ «Հրապարակ»

Հայաստանում արգելված չէ քաղցկեղ առաջացնող տիտանի դիօքսիդի սննդային հավելման օգտագործումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2022-ից Եվրախորհուրդն արգելել է Е 171 սննդային հավելումի՝ տիտանի դիօքսիդի օգտագործումը: Այն օգտագործվում է հաբերի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, ծամոնի, սննդամթերքի այլ տեսակների, արևապաշտպան քսուկների, դիմահարդարման պարագաների, քովիդ թեստերի և վակցինայի արտադրության մեջ: ԵՄ սննդամթերքի անվտանգության գործակալությունը (EFSA) պարզել է, որ Е171 սննդային հավելումը վնասում է ԴՆԹ-ին և առաջացնում քաղցկեղ:

Մենք հետաքրքրվեցինք` Հայաստանում այս հավելումն արգելվա՞ծ է։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանն ասաց. «Տիտանի դիօքսիդը սպիտակեցնող նյութ է, որը Հայաստանում թույլատրված նյութերի ցանկում է: Մեզ մոտ այդ կարգի հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ իրավական ակտերով»: Հնարավոր չէ՞ արգելել: Հնարավոր է, սակայն դրանով պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը, և պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը