Արմեն Սարգսյանը հերթական անգամ ռետինե խողովակի դերում․ նա նոր փաստաբաննե՞ր ունի
2015–ի Սահմանադրությամբ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների վզին փաթաթվեց նախագահի անիմաստ պաշտոնը։
Այդ պաշտոնն է՛լ ավելի անիմաստ դարձավ, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Արմեն Սարգսյանը․ զրո պատասխանատվություն և պետության գլուխ։
Արմեն Սարգսյանը մարդ է, ով ՀՀ քաղաքացի է եղել բացառապես այն ժամանակահատվածներում, երբ պաշտոն է ստացել ու այդ պաշտոնը ծառայեցրել իր անձնական շահադիտական նպատակներին։ Հենց որ պաշտոն չի ունեցել, հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։
Արմեն Սարգսյանը հիմա էլ մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ դուրսը։ Նա տուրիստի ու մանր մուտիլովչիկի կարգավիճակում է Հայաստան ժամանում։ Իր որդիները բրիտանահպատակ են, իսկ ինքն այստեղ է այնքանով, որքանով ՀՀ նախագահի պաշտոնը ծառայեցնում է իր բիզնեսը դրսում առաջ տանելու նպատակով։
Ահա այս կերպարն է նշանակվել ՀՀ նախագահ։
Ա․Սարգսյանին կարելի էր չհիշել, եթե նա բացի իր մասնավոր բիզնեսից նաև քաղաքական բիզնեսով չզբաղվեր ու պատասխանատու չլիներ Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղտոտությունների համար։ Ճիշտ է, Արմեն Սարգսյանը միշտ փորձում է ներկայանալ անտեղյակի, ոչնչի հետ կապ չունեցողի դերում, բայց դա այդպես չէ։
Սարգսյանը միշտ հղում է անում Սահմանադրությանը և հայտարարում, որ սահմանափակ լիազորությունների պատճառով ոչինչ չի կարող անել ու չի կարող ազդել, բայց դա բլեֆ է։ Եթե նա բողոքում է սահմանափակ լիազորություններից, ապա ինչո՞ւ էր համաձայնում նիկոլենց նախաձեռնությանը, որով նախագահի լիազորություններն ավելի էին կրճատվում։ Համ էլ՝ ինչո՞ւ է համաձայնել սահմանափակ լիազորություններով պետության գլուխ աշխատել։ Որպեսզի այդ կարգավիճակն իր բիզնեսի համա՞ր օգտագործի։ Ինչպես մի՞շտ։
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատու է պատերազմից առաջ քայլարածների գործած ավերածությունների, մեր երկրի գլխին բերած պատերազմի, դրա արդյունքների, հետպատերազմական բացասական զարգացումների համար։
Որքան էլ Արմեն Սարգսյանը փորձի իրեն ռետինե խողովակի տեղ դնել ու ցույց տալ, թե իբր անտեղյակ է, թերթերից է իմանում Հայաստանի ու Արցախի հետ կատարվողի մասին, միևնույն է պատասխանատու է տեղի ունեցողի համար։
Ինչ վերաբերում է նրա ներքին մուտիլովկաներին ու քաղքենիական խաղերին, ապա դրանք այնքան պարզունակ են, իսկ Արմեն Սարգսյանն ինքն այնքան վախկոտ տիպ է, որ պարզապես ծիծաղ է առաջացնում։ Եթե իրեն թվում է, թե կարողանալու է իրեն էշի տեղ դրած վանքի հավերն ուտել, ապա չարաչար սխալվում է։
Մի խոսքով, Արմեն Սարգսյանը պետք է իմանա, որ իր մանր խաղերը տեսանելի են և ինքը չի պլստալու՝ հավասար պատասխանատվություն կրելով նիկոլենց արածների համար։
Հայկ Ուսունց
Հ․Գ․ Օրերս Արմեն Սարգսյանին հանդիպել են «5165» անունը կրող կուսակցության ներկայացուցիչներ Կարին Տոնոյանը և Մենուա Սողոմոնյանը։ Հանդիպման փաստն ու այդ հանդիպումից ստացած Կարին Տոնոյանի տպավորություններն առնվազն տարակուսանք են առաջացնում։
Նիկոլի վարած քաղաքականությունից բողոքող Կ․Տոնոյանը զարմանալիորեն տարանջատում է Արմեն Սարգսյանին վարչապետի աթոռը զբաղեցնողից։ Ավելին՝ Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածում, որում կարմիր թելով անցնում է այն միտքը, թե բա Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի արածներից, ինքը այդքան էլ համաձայն չէ Նիկոլի հետ և այլն։
Մի խոսքով, Կարին Տոնոյանը փաստաբանություն է անում Արմեն Սարգսյանի համար։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, որոշել է զոհվածի ծնողի միջոցով մաքուր–պուպուշ ներկայանալ ու տարանջատվել Հայաստանի տարածքների կրճատման իր փայ պատասխանատվությունից։ Թե ինչու է դա իրեն պետք, հասկանալի է։ Իսկ թե ինչու է Կարին Տոնոյանին պետք քաղաքական ժուլիկությամբ զբաղվող Արմեն Սարգսյանին մաքրել, դա է անհասկանալի։