Լրահոս

03.12.2021 20:35


Կալանավորի համար բերված հանձնուքում 30 հատ բջջային հեռախոս են գտել

Կալանավորի համար բերված հանձնուքում 30 հատ բջջային հեռախոս են գտել

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։ Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը