Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Հայտարարություն Բուլղարիայում հայկական համայնքի նկատմամբ կարեկցության և Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության զոհերի օրվա հիշատակման վերաբերյալ
1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաև նրանց զանգվածային վտարումը և տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքական կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է:
Այս գործողությունները դիտարկվում են որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ և լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներին:
Համաձայն բուլղար ժողովրդի մարդասիրական ավանդույթների, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ և բուլղար ժողովուրդների ընդհանուր ճակատագրի, մենք' մայրաքաղաքի խորհրդի պատգամավորներս, հայտնում ենք մեր համամասնակցությունը և համակրանքը Բուլղարիայում բնակվող հայ համայնքին, ինչպես նաև միանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը ապրիլի 24-ին:

Ոչ պաշտոնական թարգմանություն
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն