Լրահոս

03.12.2021 17:16


ՌԴ ԱԳՆ-ից հակադարձել են Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ-ից հակադարձել են Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել են Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված ահայտարարությունների «Լավրովի պլանի» մասին ՝ հայտարարելով, որ «դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ», հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, հիշատակելով «Լավրովի պլանը», Ռուսաստանի հետ կապեց «Ղարաբաղի հանձնումը»:

«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով«հայ հասարակության մտքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է.«Եթե ինչ-որ մեկը (Հայաստանում) ինչ-որ բան հանձներ, մի քանի տարբերակ կար դա անելու համար, ներառյալ Լավրովի պլանը»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,-լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ»: Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը»»,-նշել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնումից», քանի որ խոսքը Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին էր։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտացոլող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում»,-հավելել են ԱԳՆ-ում:

«Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեն:

Այդ առաջարկները, թեև լիակատար համաձայնության չեն արժանացել, միևնույն ժամանակ չեն մերժել ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում»,-նշել է ԱԳՆ-ն:

«Փաստերը խոսուն են.խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում ՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով»,-նկատել են նախարարությունում:

«Խորը ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլև, ըստ էության, համերաշխ են նման անհիմն դատողությունների հետ»,-եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը