Աշխարհ

03.12.2021 21:29


Valentino նորաձևության տունն ուկրիանացի Ստեփան կատվին գովազդ է պատվիրել

Valentino նորաձևության տունն ուկրիանացի Ստեփան կատվին գովազդ է պատվիրել

Իտալական Valentino նորաձևության տունը գովազդ է պատվիրել Ստեփան անունով կատվի ինստագրամյան էջում, որը համացանցում հայտնի է դարձել լուսանկարից հետ, որում պատկերված է գինու գավաթի կողքին։ Այս պահին ապրանքանիշը դարձել է բլոգերի խոշորագույն գովազդատուն։ Նոր լուսանկարում կենդանին պատկերված է ապրանքանիշի պայուսակի հետ, որի արժեքը կազմում է չորս հազար եվրո։

Valentino-ից առաջ Ստեփանին նկատել է Բրիթնի Սփիրսն ու նրա լուսանկարը հրապարակել Ինստագրամում։ «Եթե ես ժամանակ առ ժամանակ լռում եմ, ինձ կարող եք ինչ-որ տեղ գտնել այս կատվի հետ»,-լուսանկարը մեկնաբանել էր երգչուհին։

Խարկովից Ստեփանն արդեն վաղուց վաստակել է TikTok-ի և Instagram-ի օգտատերերի սերը։ Այն նաև առավել պարզ գովազդների պատվերներ է ընդունում՝ օրինակ շնորհավորանք ծննդյան օրվա առիթով։ Սակայն Valentino-ի գովազդից հետո նրա գործունևությունը բոլորովին նոր մակարդակի է անցել։ Կատվի տիրոջ՝ Աննայի խոսքով՝ կենդանուն արդեն իսկ հիշատակել է Discovery-ն, իսկ MTV-ն գնել է տեսանյութերից մեկի իրավունքները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը