Բողոքի ցույց՝ Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի (լուսանկար)
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների:
«Մենք չենք կարող և չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը, առաջնահերթություն չի համարում գերության մեջ գտնվող մեր զինվորների վերադարձը, նորմալացնում է հարաբերությունները ցեղասպան հարևանների հետ և ջնջում Արցախը քարտեզի վրայից: Մենք չենք ընդունում սա՝ որպես մեր հայրենիքի ճակատագիր: Մենք կընդդիմանանք մեր հողերում թուրքական և ադրբեջանական գերակայությանը: Մենք ընդդիմանում ենք հայ ժողովրդի բռնապետական ճնշմանը պետության կողմից, որը ցանկանում է ջնջել մեզ երկրի երեսից: Մենք կշարունակենք ընդդիմանալ մինչև, որ խաղաղության և ներդաշնակության արժեքները չմտնեն մեր սահմաններ: Սա դիմադրություն է»,-ասվում է Հայ երիտասարդաց դաշնակցության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սփյուռքում ՀՅԴ կառույցները տարբեր երկրներում սկսել են զանգվածային բողոքի ցույցեր Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների շենքերի առջև՝ ընդդեմ Արցախի օկուպացիայի, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և զիջումային քաղաքականության՝ ի շահ թշնամու: