Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. բնակարանի հյուրասենյակում բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին,ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:
Տեղում քննչական աշխատանքները նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ 2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել: Լավ էր, թե՛ հրշեջները, թե՛ Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ի Կոտայքի մարզի Չարենցավանի գազի վթարային բաժնի աշխատակիցները շուտ եկան»:
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. բնակարանի հյուրասենյակում բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ: