«Առաջին լրատվականին» տված հարցազրույցում Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով 90 միլիոն դրամ կամ մոտ 185.000 դոլար արժողությամբ BMW մակնիշի ներկայացուցչական դասի ծառայողական մեքենայի գնմանը, ասել է, որ ինքն է դիմել կառավարություն այդ հարցով:
«ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետությունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն գումար։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,-ասել է Սիմոնյանը՝ հայտարարելով՝ «աղմուկն ուռճացված է»։
168.am-ը որոշեց փարատել Ալեն Սիմոնյանի նեղվածությունը և ներկայացնել իրականությունը իբրև թե պետբյուջե վերադարձված 600 միլիոն դրամի մասին:
Պարզվում է՝ այսպես կոչված վերադարձված գումարի՝ այսպես կոչված խնայողությունը ոչ մի կապ չունի Ազգային ժողովի խնայողական կամ էկոնոմ ռեժիմով աշխատանքի հետ: Իրականում ԱԺ-ի համար հատկացված գումարները, որոնք նախատեսված են եղել գործուղումների համար, լիարժեք չեն ծախսվել մի պարզ պատճառով՝ կորոնավիրուս, պանդեմիա, փակ ճանապարհներ… Եվ այդ վերադարձված գումարի մեծ մասը հետևանք է ոչ թե իրենց խնայողական ծախսերի, այլ այն փաստի, որ Քովիդի վարակի արագ ու ագրեսիվ տարածման պատճառով երկրները նորից լոքդաուն են հայտարարում, և տարբեր միջազգային կոնֆերանսներ նորից անցնում են օնլայն ռեժիմով:
Իսկ թե ինչպես են իրենք՝ գործող իշխանությունները սիրում ճոխ գործուղումներ, բոլորն են տեսնում: Նույն ԱԺ իշխանական պատգամավորները, երբ առիթ է լինում Եվրոպա մեկնելու, թռչում են բիզնես դասով, բնակվում լյուքս դասի հյուրանոցներում:
168.am-ը պարզեց, որ խնայողությունների մի մասն էլ կատարվել է ներկայացուցչական ծախսերի չեղարկման շնորհիվ: Սա նշանակում է, որ ոչ միայն իրենք վերը բերված պատճառներով արտասահման չեն մեկնում, այլև այստեղ ժամանող պատվիրակությունների քանակն ամեն տարվա համեմատ պակասել է, և հետևաբար՝ նրանց ընդունելու համար ևս նախկին գումարները չեն ծախսվում:
Այնպես որ, Ալեն Սիմոնյանը լավ կանի հիշի՝ «միշտ գեղից մարդ կա», որ իրենց ստերն ու մանիպուլյացիաները կարող է բացահայտել:
Ալեն Սիմոնյանի անհաջող «կռուտիտը»

Աղբյուրը՝ 168.am