Քաղաքական

02.12.2021 17:57


Լարված իրավիճակ՝ Գեղամավանում (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Գեղամավանում (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում լարված իրավիճակ է: Մարզպետը Սևան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Գեղամավանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել մինչև 2016 թ. 34 տարի շարունակ գյուղապետ հանդիսացած, ներկա իշխանությունների որակմամբ, մի թալանչու, ով մինչև հիմա դեռ վերականգնում է պետությանը հասցված վնասները:

Փաստենք, որ նորանշանակ պաշտոնակատարի ղեկավարման տարիներին գյուղում տիրել է քաոսը, և բնակիչները պարզապես չեն ցանկանում վերադառնալ այդ, իրենց բնորոշմամբ, անտերության տարիներ:

Փաստորեն, Փաշինյանի իշխանությունը գյուղի ղեկավար է նշանակում մեկին, որին գյուղը մերժել է դեռևս 2016 թ.: Այդպիսով՝ «նախկինների» դեմ խոսող ներկա իշխանությունների հենարանը շարունակում են հանդիսանալ ամենամերժելի նախկինները:

Գեղամավան գյուղում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը կներկայացնենք լրացուցիչ:

Աղբյուրը` yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը