Լրահոս

02.12.2021 14:55


Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ

Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Լիդոկոլ» ընկերության դիմաց, բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes Sprinter-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում աաջին օգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը Երևան-Աբովյան երթուղին է սպասարկում, դեպի Աբովյան ընթանալիս փորձել է խույս տալ ճանապարհին հայտնված շանը, սակայն հարվածել է նրան, ապա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել կայանված Mercedes Sprinter-ին:

Հարվածի հետևանքով շունը տեղում սատկել է:

Այս խորագրի վերջին նյութերը