«Սա թշնամու կողմից հերթական սադրանքն է, այնպես չէ, որ առաջին անգամ են կրակում». Մետաքսե Հակոբյան
Այսօր թշնամին հերթական անգամ կրակել է Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ թշնամին անընդմեջ կրակում է։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ սա թշնամու կողմից հերթական կրակոցներն են։
«Սա թշնամու կողմից հերթական սադրանքն է, այնպես չէ, որ առաջին անգամ են կրակում։ Այդ կրակոցները պարբերական բնույթ են կրում»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի տեղեկություններով, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ թշնամին հաճախ է կրակոցներ արձակում Կարմիր Շուկայի ուղղությամբ, վերջին կրակոցներից մեկն ուղղված է եղել խաղաղ բնակիչներից մեկի տան ուղղությամբ և հենց այն հատվածին, որտեղ անչափահաս երեխայի սենյակն է։ Բարեբախտաբար, այդ ժամանակ երեխան սենյակում չէր եղել։