Լրահոս

12.07.2011 11:37


Բախչագուլյանը ԿԸՀ անդամ չի լինի. նա այլ պաշտոն է ստացել

Բախչագուլյանը ԿԸՀ անդամ չի լինի. նա այլ պաշտոն է ստացել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին քարտուղար, ՀՀԿ–ական Աբրամ Բախչագուլյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ինքը դուրս է եկել ՀՀԿ–ից, որպեսզի կրկին դառնա ԿԸՀ անդամ։

–Ես ՀՀԿ–ի շարքերից դուրս չե՛մ եկել,–պնդել է Աբրամ Բախչագուլյանը։

Նշենք, որ նա նույնպես դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ԿԸՀ անդամների մրցույթին մասնակցելու համար, սակայն, ինչպես շրջանառվում էր մամուլում, ՄԻ պաշտպանը չի ցանկացել նրա անունը ներկայացնել, ու արդյունքում Աբրամ Բախչագուլյանի անունը ՄԻՊ-ի ցանկում չկար:

Ա. Բախչագուլյանը, սակայն, «7օր»–ին ասել է, որ ի՛նքն է հրաժարվել ԿԸՀ անդամ լինելուց, և ՄԻՊ–ին նախապես դիմում, իսկ հետո հրաժարական ներկայացրածներից մեկն էլ ինքն է եղել։ Իսկ թե ինչո՞ւ է հրաժարվել, նա ասել է.

–Ինձ առաջարկել են ա՛յլ աշխատանք։

Ա. Բախչագուլյանը հրաժարվել է հայտնել՝ կոնկրետ ինչ աշխատանք են նրան առաջարկել։ Միայն նշել է, որ պետական համակարգում է աշխատելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը