Քաղաքական

02.12.2021 12:59


Սյունյանց ողջույններ ստացած վարչապետը ո՞նց կարող էր «զիբիլի վեդրոյի կատու» ասածիցս վիրավորվեր․ Մանուկյան

Սյունյանց ողջույններ ստացած վարչապետը ո՞նց կարող էր «զիբիլի վեդրոյի կատու» ասածիցս վիրավորվեր․ Մանուկյան

Արցախյան պատերազմի մասնակից, ակտիվիստ Մանուել Մանուկյանն այսօր հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչություն։ Հիշեցնենք, որ Մանուել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանին «Քաջ նազար» և «Զիբիլի վեդրոյի վրայի կատու» արտահայտություններ հասցեագրելու համար, որն իրավապահները դիտարկել են որպես վիրավորանք։

Yerevan.Today-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանն ասաց․

«Յուրաքանչյուր տրամաբանող մարդ կհասկանա, որ սա հետապնդում է։ Երեկ ձերբակալել են նաև իմ հրամանատարին՝ Աշոտ Մինասյանին՝ անիմաստ պատճառաբանությամբ։ Իշխանություննուզում է ապացուցել, որ լռեցնելու են այն մարդկանց, որոնց հանրային խոսքը լսելի է և ճշմարտության մասինեն բարձրաձայնում։ Ով թուրքին ասի, որ թուրքը թշնամի ա, ով քարոզի, որ թուրքին չի կարելի վստահել,իշխանությունները կլռեցնեն, որովհետև նրանց ծրագիրն ու նպատակը թուրքի հետ ախպերություն հաստատելն է, որը բերելու է մեր երկրի կործանմանը։ Հիմա մենք չենք ընդունում, ասում ենք, որ մենք չենք վաճառում մեր զոհված ընկերների արյունը, մեր պապերի արյունը , որ չենք համարում թուրքը կարող է մեզ բարեկամ լինել, որովհետև թուրքն առ այսօր մեր ընկերներին սպանում է, իսկ իրենց համար միևնույն է, որովհետև ո՛չ ընկեր են կորցրել , ո՛չ բանակում են ծառայել, ո՛չ մի բան չեն արել․դա է ամբողջ խնդիրը, որ կոնկրետ իմ անձի հետ կապված է։ Ինձէլ է հետաքրքիր՝ ինչն է իրենց է այդքան շատ անհանգստացրել , բայց միևնույն է, ես թքած ունեմ իրենց գործողությունների վրա, քանի գործ կուզեն՝ թող հարուցեն , միևնույն է՝հայրենիքն ամենակարևորն է,և մենք չենք կարողանա իրենց նման՝ թուրքերի հետ ախպերանալու կոչեր անել»։

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին գրած Ձեր բառերի համար չե՞ք զղջում, պատասխանեց․

«Իհարկե՝ ոչ, այդ բառերը Նիկոլը նույնիսկ կոմպլիմենտ պետք է համարեր, որովհետև, եթե մի մարդ 7000 և ավելի տղերքի է սպանել իրգործողությունների արդյունքում, և նրան ընդամենը ասում են «զիբիլին վեդրոյի կատու» կամ «քաջ նազար» նա դրանից պետք է ուրախանա և համարի կոմպլիմենտ, որովհետև նա պետք է հենց մարդասպանի պիտակից վախենա, դավաճանի պիտակից վախենա, չնայած դրանից էլ էվախենում։ Եթե իմանամ իմ այդ բառերից նա վատ է զգացել, կապշեմ, որովհետև նա անինքնասեր մարդ ա , չէր կարող իմ այդ բառերից վիրավորվեր։ Սյունյանց ողջույններ ստացած վարչապետը , ո՞նց կարող էր «զիբիլի վեդրոյի կատու» ասածիցս վիրավորվեր»։

Այս խորագրի վերջին նյութերը