Հյուծվող տնտեսություն և աճող աղքատություն ունենք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում 2020թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ ոչ աղքատ բնակչության թիվը ևս պակասել է՝ 2009-ից ի վեր ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց 2020-ին: Անդրադառնալով հրապարակված ցուցանիշներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ցավոք, նախկինում ունեցած կանխատեսումները հիմնավորվեցին նաև պաշտոնական վիճակագրությամբ:
«Իհարկե, այս դեպքում ևս վիճակագրական տվյալներն այդքան էլ հավատ չեն ներշնչում, քանի որ 2020-ին աղքատության վրա ավելի մեծ ճնշում գործադրող ու ավելի մեծ աղքատություն ծնող գործոններ կային: Նշված հանգամանքը հիմնավորվում է նաև Համաշխարհային բանկի՝ դեռ ամիսներ առաջ արված կանխատեսումներով: ՀԲ-ն իր ընթացիկ գնահատականներում Հայաստանի համար աղքատության մոտ 7 տոկոս աճ էր կանխատեսել: Ինչ վերաբերում է աղքատության մակարդակի աճի գործոններին, ապա նախ պետք է ընդգծել 2020-ին 2019-ի համեմատ արձանագրված 7,4 տոկոս տնտեսական անկման մասին: Այդ անկումը բերել է նաև ազգային եկամտի, այդ թվում՝ նաև իրական եկամուտների նվազմանը: Այս համատեքստում հաշվի առնենք նաև գնաճի գործոնը:
Տնտեսությունը կրճատվել է, գներն ավելացել են: Ավելի հստակ՝ մարդկանց անվանական եկամուտները նվազել են, իսկ գնաճն ավելի մեծ ազդեցություն է ունեցել եկամուտների նվազման վրա: Հաջորդ գործոնը Covid-ն է՝ իր հետևանքներով: Այս տեսանկյունից անգամ մինչև պատերազմն էր ակնհայտ տնտեսական անկումն ու տնտեսության հյուծումը: Ամեն դեպքում, այս ամենին գումարենք նաև 44-օրյա պատերազմն ու դրա նաև սոցիալական հետևանքները: Արցախի Հանրապետությունից մեր հայրենակիցների ներհոսք եղավ, իսկ նրանք առանց որևէ նյութական հնարավորությունների էին եկել: Այս առումով սոցիալական լարվածությունը ևս խորացավ»,-ասաց Թ. Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է 2021 թվականին ու աղքատության էլ ավելի խորացման վտանգին՝ նա շեշտեց. «2021-ին տնտեսությունը դեռևս չի վերականգնվել: 2020-ի համեմատ մոտ 4 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք: Ըստ էության, տնտեսական վիճակի վերականգնման ցածր տեմպերը շարունակվում են, որոնք ազդելու են նաև 2021-ի աղքատության ցուցանիշի վրա: Իսկ հաջորդ գործոնը՝ գնաճը, ոչ միայն պահպանվել, այլև ահագնացել է: Եթե նախորդ տարի սպառողական գների ինդեքսը մոտ 4,5 տոկոսով փակվեց, ապա այս տարի արդեն անցել ենք 7 տոկոսը: Այս տարի առնվազն 7,5 տոկոս միջին գնաճ կունենանք: Բացի այդ, ո՛չ 2020-ին, ո՛չ 2021-ին անապահով խմբերի համար ֆինանսական աջակցության չափերը չեն բարձրացել: Խոսքն անապահովության նպաստների, թոշակների մասին է, նվազագույն աշխատավարձի բարձրացում ևս չունենք: Այս ամենը գնաճային շարունակվող առաջանցիկ ֆոնին աղքատության ցուցանիշի ավելացման վրա լրացուցիչ ճնշումների է հանգեցնելու:
Որքան էլ վիճակագրությունը փորձեն քաղաքական նպատակներով խմբագրել, իրողությունն այն է, որ գներն ավելանում են, մարդկանց անվանական եկամուտները կա՛մ չեն ավելանում, կա՛մ ավելացման դեպքում համարժեք չեն գնաճին: Խոսքը, օրինակ՝ միջին աշխատավարձի մասին է, որի աճն էապես ցածր է գների աճից: Մեծ հաշվով, հարվածը ստանում է ոչ միայն ողջ հանրությունը, այդ թվում՝ աշխատողները, այլև հատկապես ու առանձնապես սոցիալապես խոցելի խմբերը. այդ հատվածում եկամուտների աճ բացարձակ չունենք, բայց ունենք գների առաջանցիկ աճ: Եթե ընդհանուր գնահատենք նշված իրավիճակը, ապա, ըստ էության, հյուծվող տնտեսություն և աճող աղքատության մակարդակ ունենք»:
Անդրադառնալով նշվածից բխող հնարավոր հետևանքներին՝ Թադևոս Ավետիսյանը մի քանի օրինակ բերեց: «Հետևանքներն արդեն իսկ ծանր են: Այստեղ ամենակարևորն այն է, որ աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների: Գործում է շատ պարզ սխեմա. գներն աճում են, մարդկանց իրական եկամուտները՝ նվազում: Սա ակնհայտորեն բերում է աղքատության ու հատկապես ծայրահեղ աղքատության ավելացման, ինչն ամենավտանգավորներից է: Այս ամենն անգամ աշխատող աղքատների թվի ավելացմանն է հանգեցնում: Ծայրահեղ աղքատ բնակչության հիմնական եկամուտը պետության կողմից վճարվող ընտանեկան ու սոցիալական նպաստներն են, որոնք չեն ավելանում: Եկամուտ են նաև թոշակները, որոնք ևս, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, չեն ավելանում:
Միջին կենսաթոշակի բարձրացում չի եղել 2021-ին, գրեթե չի փոխվելու նաև 2022-ին: Նվազագույն աշխատավարձը 2020-ի հունվարի 1-ից 68 հազար դրամ է, 2021-ին էլ է նույնը, 2022-ին՝ ևս նույնն է լինելու: Բայց արդեն այսօր մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղն ավելի քան 70 հազար դրամ է: Այսինքն, այսօր մարդկանց 25 տոկոսը, որոնք նվազագույն աշխատավարձով աշխատողներ են, արդեն աղքատ է: Նրանք արդեն չեն կարող մեկ անձի հաշվով ունենալ անգամ իրենց նվազագույն սպառողական զամբյուղը: Մինչդեռ առաջանցիկ և հետևողականորեն գների աճը նաև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մեծացմանն է հանգեցնում: Այս իրավիճակում, տոգորված լինելով իրենց ստացած քվեներով, օրվա իշխանությունները բերում են հաջորդ տարվա բյուջեն, որը հակասոցիալական է ու խորացնելու է արդեն իսկ առկա և սպասվող լուրջ խնդիրները, որոնք վերաբերում են մարդկանց ամենօրյա կյանքի որակին: Հաջորդ տարվա բյուջեում աղքատություն ծնող գործոնների վրա ուշադրություն չի դարձվել»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, եթե նշված խնդիրները հաշվի առնեին, ապա վերոնշյալ ֆինանսական աջակցությունները գոնե պետք է գնաճին հավասար ինդեքսավորվեին:
«Այսինքն, գնաճին հավասար պետք է բարձրացվեին, որ հաջորդ տարի մարդիկ ավելի վատ չապրեն, քան այս տարի: Եթե այս տարի ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, իսկ հաջորդ տարի էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի, նշանակում է, որ մենք ավելի շատ խորացող սոցիալական խնդիրներ ենք ունենալու: Իրավիճակն այսպիսին է, իսկ օրվա իշխանությունների բացատրությունները շատ պրիմիտիվ, պարզ ու պոպուլիստական են: Ասում են՝ դե, գիտեք, կորոնավիրուսով, պատերազմով պայմանավորված՝ հնարավորություն ու միջոց չկա: Նաև ասում են՝ եղած միջոցներն ուղղում ենք կապիտալ ծախսերին, որպեսզի տնտեսության զարգացման հիմքեր ստեղծվեն ու լուծվեն սոցիալական խնդիրները:
Ու այս ամենը դիտարկում են 5 տարվա համատեքստում: Իրենց թվում է, որ այսպիսի կառավարմամբ դեռ 5 տարի իշխանության են լինելու ու երեկ տված խոստումները հիմա էլ հինգ տարվա մեջ են փռել: Իրականում, եթե նախորդ ուղեգիծը պրոյեկտենք այսօրվա վրա, ամբողջովին պարզ է, թե ինչ է կատարվում: Կրկին մեղավորներ են գտնելու ու փորձելու են իրենց արդարացնել այնպես, ինչպես արել են նախորդ 3 տարիներին: Իհարկե, հայի տեսակն աշխատող, ստեղծող է, մարդիկ իրենց գլուխը, այսպես ասած, պահում են: Բայց տնտեսության վերականգնման, սոցիալական խնդիրների լուծման մեջ պետության մասնակցությունը չկա: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետական քաղաքականությունը տոտալ ձախողված է»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում;