Լրահոս

20.04.2009 19:25


Հատված հոգևոր և աշխարհիկ իշխանությունների զրույցից

Հատված հոգևոր և աշխարհիկ իշխանությունների զրույցից

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պահնաջել էր, որ Հայորդաց տան ֆասադը համապատասխանի քաղաքի կոլորիտին։

Գյումրի կատարած այցի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ եկեղեցին այդքան գումար չունի, որին քաղաքապետը պատասխանել է, թե դա այդքան էլ մեծ գումար չէ (խոսքը գնում է 10-20 հազ. դոլարի մասին)։ Կաթողիկոսի հորդորով՝ քաղաքապետը համաձայնել է այդ «փոքրիկ» գումարն իր վրա վերցնել, բայց վերջին պահին փորձել է մոռացության մատնել իր խոստումը։

Այդ առիթով մի կարճ երկխոսություն է տեղի ունեցել Վեհափառի և քաղաքապետի միջև.

Կաթողիկոս –Մենք պայամնավորվեցինք, դու ասեցիր, եթե հիմա խոսքիցդ հետ ես կանգնում, ապա...

Վարդան Ղուկասյան –Հարց չկա, խոստացել եմ՝ կանեմ։

Կաթողիկոս –Անպայամանորեն չպետք է տեսնել միտավածություն՝ եկեղեցուն վնաս հասցնելու: Այդպիսի խնդիրներ միշտ էլ առաջանում են տարբեր շրջաններում: Տեղյակ եմ եղել եկեղեցապատկան հողերի հետ կապված խնդիրներին, հիմա խնդիրը համարում եմ հարթված: Հուսով եմ, որ այսուհետ հոգևոր և աշխարհիկ իշխանություները արդյունավետ կհամագործակցեն:

Վարդան Ղուկասյան –Քեզ համար հարց չկա, Վեհափառ, ինչ ուզես, ինչ մտքովդ անցնի, խնդիր չկա:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը