Աշխարհ

02.12.2021 20:15


Երկու տղամարդ մեղադրվում են ինքնաթիռում ուղևորներին տապակած մորեխներ վաճառելու մեջ

Երկու տղամարդ մեղադրվում են ինքնաթիռում ուղևորներին տապակած մորեխներ վաճառելու մեջ

Երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել Ugandan Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներին տապակած մորեխներ վաճառելու համար:

Մուբիրու Փոլը և Հաջիբ Կիգունդուն ձերբակալվել են Դուբայից ժամանելուն պես և մեղադրվել երեք հոդվածով՝ անհարմարություն, անձնակազմի հրահանգներին հետևելուց հրաժարում և անփութություն, որը կարող է վարակիչ հիվանդության տարածման հանգեցնել: Ըստ Daily Monitor-ի՝ վարակիչ հիվանդության տարածման մեղադրանքը պատժվում է մինչև յոթ տարվա ազատազրկմամբ։

Uganda Airlines ազգային ավիափոխադրողը դատապարտել է այն, ինչն «անվերահսկելի» վարքագիծ է անվանել, իսկ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ ընկերության որոշ աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:

Այնուամենայնիվ, Uganda Airlines-ը հայտարարել է, որ կքննարկի դելիկատեսը իր ճաշացանկում ներա ավելացնելու հնարավարությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը