Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen Passat-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Սուրիկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը չի տուժել:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, այնուհետև փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:
Փաստ առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ընկերությունները ժամանել ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքները, իսկ շրջվելու հետևանքով էլ կոտրվել է ճանապարհային երթևեկության նշանը: