Շիրինյանն ու Սիմիդյանի զոքանչը՝ Նիկոլի «պահեստայիններ» Նոր Հաճնում
Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի ընտրություններին էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը էժանագին մեքենայությունների գնում: ՔՊ-ն, բացի առանձին ցուցակից, նեղ օրվա համար հանդես է գալիս մերձիշխանական երկու դաշինքով:
Այսպես՝Նոր Հաճնում ընտրապայքարի է դուրս եկել քաղաքական 5 թիմ՝ ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններով , «Վարդան Պապյան» դաշինքը՝ «Արդար Հայաստան» և «Արդարություն» կուսակցություններով, և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը:
«Գագիկ Մաթևոսյան» դաշինքում են իշխանությունների մոլի պաշտպան, քաղաքագետ Լևոն Շիրինյանը և Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչը՝ Լյուդմիլա Սարգսյանը:
«Վարդան Պապյան» դաշինքի ցուցակում առաջինը Նոր Գեղիի գյուղապետ Վարդան Պապյանն է՝ կարկառուն ՔՊ-ական, որը համայնքի ղեկավար դարձավ իշխանափոխությունից հետո:Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա վիրավորված դուրս է եկել կուսակցությունից, քանի որ ՔՊ ցուցակում առաջին տեղն իրեն չեն տվել: Թեև հիմա հանդես է գալիս առանձին դաշինքով, բայց պաշտպանում է ՔՊ-ի շահերը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ցուցակի թեկնածու Հայկ Սարգսյանը շեշտեց՝ Գորիսի ընտրություններն են դաս եղել իշխանությանը, որ հիմա ՏԻՄ ընտրություններին մասնակցում են երկրորդ-երրորդ ուժերով: «Երբ բացում ենք «Մաթևոսյան» դաշինքի ցուցակը՝ ի հայտ են գալիս Փաշինյանի մերձավորներն ու խնամի-ծանոթ-բարեկամները: Շիրինյանը ինչպե՞ս կարող է հակաիշխանական լինել, կամ, օրինակ, Սիմիդյանի զոքանչը»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Նոր Հաճնի ընտրություններին, իր կանխատեսումներով, 50 պլյուս որևէ մեկը չի ունենալու, և բացարձակ մեծամասնություն չի լինելու, ուստի կոալիցիա կազմելու հարց է բարձրացվելու՝ Գյումրու օրինակով:
Հայկ Սարգսյանը, որպես ավագանու առաջադրված անդամ, ներկայացնում է Քանաքեռավանը: Նա 2016թ.-ից Քանաքեռավան համայնքի ղեկավարն է, պաշտոնավարման ժամկետը լրացել է 2021թ.-ին: Սարգսյանը ՏԻՄ ընտրություններին Քանաքեռավանից այլ քաղաքական թիմերով առաջադրված թեկնածուներին՝ ԱնիԻսպիրյանին, Հովհաննես Պոդոսյանին, Անի Գալստյանին,Սարո Մովսեսյանին, Հովհաննես Քամալյանին, Աշոտ Բոլլույանին և Գոհարիկ Հովսեփյանին, առաջարկում էր մասնակցել բաց քննարկման, որի ընթացքում բոլոր թեկնածուները հնարավորություն կունենային ներկայացնելու իրենց և իրենց քաղաքական թիմի ծրագրերը, բանավիճելու առկա խնդիրների շուրջ, պատասխանելու ընտրողների հարցերին։ Առաջադրված թեկնածուներից որևէ մեկը, բացառությամբ ՀՅԴ-ական Գոհար Ավետիսյանի, պատրաստ չեն եղել բաց, բովանդակային և հրապարակային քննարկման։ Սարգսյանն ասում է՝ ՔՊ-ից և «Մաթևոսյան» դաշինքից որևէ թեկնածու չի չարձագանքել առաջարկին։
«Քանի որ համագյուղացիներ ենք, չեմ ցանկանա որևէ կոպիտ դիտարկում անել: Բայց թերթեք, նայեք այդ թեկնածուների գործունեության ոլորտը, նրանց կատարած աշխատանքը: Հանրային քննարկման էի հրավիրում, որ հանրությունն իրենց ասելիքն իմանա, օրինակ, թե ինչո՞ւ են առաջադրվում, գոնե պատկերացում ունե՞ն, թե ինչ կուսակցությունով են հանդես գալիս: Նրանք անգամ տեղյակ չեն՝ ինչ կուսակցության անդամ են: «Մաթևոսյան» դաշինքից կա մարդ, որ համայնքապետարանում աշխատել է, ի՞նչ արժեք է ստեղծել, ի՞նչ արժեքի կրող է, չգիտենք»,- հավելեց Սարգսյանը:
Խոսելով ՏԻՄ ընտրությունների անցկացման հրատապության մասին՝ նա ասաց, որ հիմա ընտրություններ անցկացնելու ժամանակը չէր: «Մեր երկիրը կանգնած է ավելի լուրջ խնդիրների առջև: Տպավորություն է՝ մեզ զբաղեցնում են, իրենք ավելի լուրջ գործողություններ են անում երկրում: Սահմանի հարց ունենք, պետականության հարց ունենք, ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու պահը չէր»,- նշեց Հայկ Սարգսյանը:
Շիրինյանն ու Սիմիդյանի զոքանչը՝ Նիկոլի «պահեստայիններ» Նոր Հաճնում
Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի ընտրություններին էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը էժանագին մեքենայությունների գնում: ՔՊ-ն, բացի առանձին ցուցակից, նեղ օրվա համար հանդես է գալիս մերձիշխանական երկու դաշինքով:
Այսպես՝ Նոր Հաճնում ընտրապայքարի է դուրս եկել քաղաքական 5 թիմ՝ ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններով , «Վարդան Պապյան» դաշինքը՝ «Արդար Հայաստան» և «Արդարություն» կուսակցություններով, և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը:
«Գագիկ Մաթևոսյան» դաշինքում են իշխանությունների մոլի պաշտպան, քաղաքագետ Լևոն Շիրինյանը և Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչը՝ Լյուդմիլա Սարգսյանը:
«Վարդան Պապյան» դաշինքի ցուցակում առաջինը Նոր Գեղիի գյուղապետ Վարդան Պապյանն է՝ կարկառուն ՔՊ-ական, որը համայնքի ղեկավար դարձավ իշխանափոխությունից հետո: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա վիրավորված դուրս է եկել կուսակցությունից, քանի որ ՔՊ ցուցակում առաջին տեղն իրեն չեն տվել: Թեև հիմա հանդես է գալիս առանձին դաշինքով, բայց պաշտպանում է ՔՊ-ի շահերը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ցուցակի թեկնածու Հայկ Սարգսյանը շեշտեց՝ Գորիսի ընտրություններն են դաս եղել իշխանությանը, որ հիմա ՏԻՄ ընտրություններին մասնակցում են երկրորդ-երրորդ ուժերով: «Երբ բացում ենք «Մաթևոսյան» դաշինքի ցուցակը՝ ի հայտ են գալիս Փաշինյանի մերձավորներն ու խնամի-ծանոթ-բարեկամները: Շիրինյանը ինչպե՞ս կարող է հակաիշխանական լինել, կամ, օրինակ, Սիմիդյանի զոքանչը»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Նոր Հաճնի ընտրություններին, իր կանխատեսումներով, 50 պլյուս որևէ մեկը չի ունենալու, և բացարձակ մեծամասնություն չի լինելու, ուստի կոալիցիա կազմելու հարց է բարձրացվելու՝ Գյումրու օրինակով:
Հայկ Սարգսյանը, որպես ավագանու առաջադրված անդամ, ներկայացնում է Քանաքեռավանը: Նա 2016թ.-ից Քանաքեռավան համայնքի ղեկավարն է, պաշտոնավարման ժամկետը լրացել է 2021թ.-ին: Սարգսյանը ՏԻՄ ընտրություններին Քանաքեռավանից այլ քաղաքական թիմերով առաջադրված թեկնածուներին՝ ԱնիԻսպիրյանին, Հովհաննես Պոդոսյանին, Անի Գալստյանին, Սարո Մովսեսյանին, Հովհաննես Քամալյանին, Աշոտ Բոլլույանին և Գոհարիկ Հովսեփյանին, առաջարկում էր մասնակցել բաց քննարկման, որի ընթացքում բոլոր թեկնածուները հնարավորություն կունենային ներկայացնելու իրենց և իրենց քաղաքական թիմի ծրագրերը, բանավիճելու առկա խնդիրների շուրջ, պատասխանելու ընտրողների հարցերին։ Առաջադրված թեկնածուներից որևէ մեկը, բացառությամբ ՀՅԴ-ական Գոհար Ավետիսյանի, պատրաստ չեն եղել բաց, բովանդակային և հրապարակային քննարկման։ Սարգսյանն ասում է՝ ՔՊ-ից և «Մաթևոսյան» դաշինքից որևէ թեկնածու չի չարձագանքել առաջարկին։