Լրահոս

01.12.2021 15:17


Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի

Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել տղամարդու դի։

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը