2050–ին ընդառաջ․ ինչպես է մենաշնորհացվում հայկական ֆուտբոլը
Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը մի նյուվասյուկիստական խոստում էր տվել, թե բա մինչև 2050 թվականը մեր ֆուտբոլի ազգային հավքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։ Լավ է հնչում, իհարկե, բայց առայժմ տենդենցներն այլ բանի մասին են վկայում։
Նիկոլն ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ ֆուտբոլում առաջնորդվեց խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նշանակեց մի չկայացած ու քիրվայամետ սպորտային մեկնաբանի (կողքին էլ՝ «Հայկական ժամանակի» մեկ այլ գրչակի), և վե՛րջ։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն արդեն մնացածն անում է՝ փողեր է պտտեցնում ու ավիրում ֆուտբոլը։ Այնպես չէ, որ թուրքամետ ու ադրբեջանամետ Մելիքբեկյանից առաջ ամեն ինչ լավ էր, բայց հիմիկվանը պարզապես խայտառակություն է։
Խոսենք փաստերով և բերենք կոնկրետ օրինակներ։
Նոյեմբերի 30-ին Արմավիրում վերաբացվեց «Հոբելյանական» մարզադաշտը: Շուրջ երկու տասնամյակ առաջ էր այստեղ կայացել վերջին պաշտոնական հանդիպումը: Իրոք լավ է, որ մեր Ֆուտբոլային ենթակառուցվածներից մեկը վերաբացվեց մարզերից մեկում: Լավ է, սակայն հենց այսպես, այս քայլերով, Ֆուտբոլի Ֆեդերացիան բացարձակ մենաշնորհ է ստեղծում: Բացատրենք ինչպես:
Քանի որ մեր հայկական ակումբների գերակշռող մասը չունի սեփական մարզադաշտ, ուստի Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀՖՖ-ն է որոշում, թե որ թիմին որտեղ տեղավորի և կառավարի:
Արմավիրի ստադիոնի բացման ժամանակ նախագահ նշանակված Մելիքբեկյանը հայտարարեց, որ իրենք առաջարկելու են թիմերից մեկին առաջնության գարնանային հատվածն անցկացնել այստեղ: Թող նա շատ ձևեր չթափի ու շատ չտանջվի՝ մտածելով, թե ո՞ր թիմին, քանի որ պարզ է, որ դա կլինի «Նոան», որովհետև այս ակումբը, ԲԿՄԱ-ն և «Արարատ-Արմենիան» երեքով կիսում են Ավանի ակադեմիան: Վերջին երկուսը շատ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող լքել Ավանը, այնպես որ մնում է «Նոան»:
Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց կա մի հանգամանք: Մելիքբեկյանը բացման ժամանակ նշեց, որ վերանախագծման և շինաշխատանքների վրա ՀՖՖ-ն ծածսել է 688 միլիոն դրամ՝ այսօրվա փոխարժեքով ավելի քան 1 400 000 դոլար: Այսքան գումար՝ մեկ բնական խոտածածկով, մեկ արհեստական խոտածածկով խաղադաշտերի, մոտ 3000 նստատեղերով տրիբունայի, ծածկի, հանդերձարանների ու ՎԻՊ խցիկների համար շատ-շատ է: Կոռուպցիայի ու փողերի լվացման, կամ պարզ ասած՝ թալանի հոտ է գալիս։ Մասնագետները կարող են հաշվել:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ գարնանը, երբ դեռ չէին սկսվել շինաշխատանքները, ֆեդերացիան նույնիսկ չքննարկեց «Սևան» ակումբի առաջարկը։ Ակումբը նշել էր, որ պատրաստ էին նախատեսված գումարի կեսը ներդնեին իրենց կողմից և մի քանի տարի շահագործեին այն: Տնտեսված գումարով կարելի էր կարևոր մեկ այլ ծրագիր իրականացնել։ Իսկ թե ինչու է Մելիքբեկյանը շրջանցել ակումբի առաջարկը, դժվար չէ կռահել։ Ստադիոն սարքելը փող աշխատելու ձև է եղել, մարդը արել է։ Ասֆալտի գործի վրա հարստացող Ալեն Սիմոնյանից ու Պապիկյան Սուրենից ինչո՞վ է պակաս։ Ստադիոնն էլ ի՛ր «ասֆալտն» է։
Արմավիրի ստադիոնի վերականգնման վրա հսկայական փող դուրս գրած Մելիքբեկյանը հիմա էլ հայտարարում է, որ հաջորդ տարի պատրաստ կլինեն Վանաձորի մարզադաշտը և Աբովյանի քաղաքայինը: Արդյոք ուշ չէ՞ Վանաձորի համար: Ո՞ր թիմն է խաղալու Լոռվա մարզում: «Լոռի» ՖԱ-ն անցած առաջնությունը կիսատ թողեց, չի շարունակում ելույթները ՀՖՖ-ի հետ կոնֆլիկտի պատճառով: Կարող ենք կռահել, որ Լոռվա մարզում կխաղա այն թիմը, որը կորոշի ֆեդերացիան՝ կամայականորեն։
Նույն ֆեդերացիան հետո կորոշի, թե ո՞ր թիմն է խաղալու Աբովյանում և այսպես շարունակ: Սա շատ ուժեղ մենաշնորհ է: Էս դաշտն իմն է, ես կորոշեմ, ո՞վ կխաղա այստեղ և ի՞նչ սկզբունքով: Իսկ լրագրողի «հանդուգն» հարցին, թե ի՞նչ կասեք «Սևանի»՝ ՀՀ առաջնությունից դուրս գալու մասին, Մելիքբեկյանը կլռի, հետո կասի, որ ասուլիս կտա և դրա ժամանակ կպատասխանի:
Ի՞նչ պետք է պատասխանի ՀՖՖ նախագահ նշանակված, իրեն լուրջ մարդու տեղ դրած, պրիմիտիվ, թուրքամետ լրագրողը: Ի՞նչ պատասխան նա պետք է տա։ Հայաստանի առաջնությունից թիմ է դուրս գալիս մի արձագանք, ափսոսանք չկա։ Պարզ է, որ հենց սա էլ ուզում էին Մելիքբեկյանն ու իր շրջապատը։
Ի՞նչ պատասխան կտա Մելիքբեկյան Արմենն աղջիկների «Հայասա» ակումբի պահով, հավաքական թիմերի «պռավալի» և աղջիկների հավաքականի մառազմի հասած արդյունքների վերաբերյալ:
Անձնական նկատառումներից ելնելով ՀՀ առաջնության բացարձակ առաջատարի կազմում ոչ մի գոլ բաց չթողած դարպասապահին չեն կանչում հավաքական և կանչում մեկին, ով «հավ» է բռնում։ Բելգիայի հավաքականի դեմ խաղում մեր դարպասապահի փոխարեն կարելի էր մեծ ծանր ծաղկաման դնել ու հաստատ 19 գոլ չէր հայտնվի մեր դարպասում:
Նոյեմբերի 30-ին Նորվեգիայի հետ խաղում մեր թիմին 0:9 հաշվի ժամանակ փրկեց խիտ մառախուղը և հանդիպումն ընդհատվեց: Առավոտյան անհավես նորվեգացիները միայն մեկ գոլ խփեցին՝ թեան փակելով 10-0 հաշվով։ Այս պատմության մեջ քավության նոխազ, բնականաբար, կդառնա մարզիչ Արմեն Սանամյանը, որի վրա կբարդեն բոլոր մեղքերը, կհեռացնեն և ամենայն հավանականությամբ կհրավիրեն օտարազգի մարզչի և ստեր կերակրելով հանրությանը՝ կնախապատրաստվեն հաջորդ ընտրական փուլին՝ նորովի խայտառակվելու հստակ հեռանկարով:
Մի խոսքով, ֆեդերացիայում բարդակ է։ Չկան «Գանձասարը», «Լոռին», «Սևանը»։ Առաջին լիգալում է հայտնվել «Շիրակը»: Աղջիկների առաջնությունից հեռացավ «Հայասան»: Հայկական բնաշխարհի գեղեցիկ անուններով ակումբները և նրանց ղեկավարների արժանապատիվ կեցվածքները անընդունելի են օտարամոլ, ադրբեջանամետ հոդվածների հեղինակ Մելիքբեկյանին: Սրանց կառավարման օրոք միայն թիմեր են փակվում, իսկ իրենք քար լռություն են պահպանում և ․․․ հարստանում:
Դե իսկ մեր տղաների ու աղջիկների ֆուտբոլի հավաքականները միմյանց հետ մրցում են խոշոր հաշվով պարտվելու գործում։ Աղջիկներն առայժմ «առջևում» են՝ Բելգիային 19-0 պարտվեցին, իսկ ահա Նորվեգիային ընդամենը՝ 10-0, այսինքն՝ գրեթե կրկնակի քիչ գոլ կերան, ինչն ուրախալի է։
Եթե նախկինում նման բաներ լիներ, ապա մելիքբեկյաններն ու մյուսները կպահանջեին ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Հիմա նման բան չկա, քանզի ճղճղան ու ղժղժան նիկոլներն են եկել իշխանության։

Պետրոս Ալեքսանյան