Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը: Այս մասին տեղեկանում է ՍԱՏՄ-ից:
Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները, որոնք փաստել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին: